«Մտածում եմ` Թրամփին նամակ գրեմ, թե իրենց դեսպանն այստեղ ինչ ռեժիմ է սատարում»․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահ Բայդենի որդու վրա մի քանի քրեական մեղադրանք կար: Դրանցից մեկը հարկերից խուսափում, մյուսը՝ ապօրինի զենքի գնում: Վերջերս դատարանը կայացրել էր վճիռ, որով որդուն քառասուն և ավել տարվա ազատազրկման էին դատապարտել: Օրերս նախագահ Բայդենը, գնալով նախկինում տրված իր խոստման դեմ, որդուն ներում է շնորհել, ընդ որում՝ ներումը վերաբերում է ցանկացած տիպի հակաօրինական արարքի, որ նա արել կամ կարող էր արած լինել նախորդիվ: Սա իշխանության չարաշահման դասական օրինակ է: Այս օրինակը դասագրքային օրինակ է կոռումպացված լինելու և ժողովրդավարական արժեքների դեմ գործողության․ այն դասագրքերի, որով ինքս ԱՄՆ-ում ուսում եմ առել և որոնց ոտնահարմամբ նաև Հայաստանի օրվա իշխանությունը ինձ քաղաքական հետապնդման է ենթարկում. մի իշխանություն որն ունի ԱՄՆ ներկա իշխանության աջակցությունը: Ինչ է ստացվում. ԱՄՆ ներկայի իշխանության կողմից սատարվող նիկոլական ռեժիմը ժողովրդավարական արժեքների համատարած խախտումներ է անում, բայց նրանք լուռ են: Իսկ այդ նույն ժամանակ իրենց նախագահի որդու վրա դատարանով հաստատված մեղադրանքը, այդ թվում՝ ապօրինի զենք պահելու թեմայով, օրվա իշխանության ղեկավարը՝ իրենց նախագահը, ներում է շնորհում: Զուգահեռ իրականության մեջ Բայդենի կողմից սատարվող նիկոլները շարունակում են ապօրինի զենքի կեղծ թեմայով իմ հանդեպ քաղաքական հետապնդումը, և արդեն մի ամիս է մեքենաս, հեռախոսս և այլ իրեր չեն վերադարձնում: Այս պայմաններում ընտրված նախագահ Թրամփի հայտարարված օրակարգը այս կեղծ արժեհամակարգի դեմ, որում ԱՄՆ-ի օրվա իշխանությունը կոռումպացված է դիտարկվում, ավելի քան տրամաբանական է դառնում: ԱՄՆ-ում մի լավ ասցվածք կա. Practice what you preach. հ.գ. Մտածում եմ Թրամփին նամակ գրեմ, պատմեմ, թե իրենց դեսպանը ինչով է այստեղ զբաղված և ինչ ռեժիմ է սատարում»: Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |
«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով սահմանել է ատելության խոսքի բարձր «պլանկա»». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
418:48«Աննա Հակոբյանի կրթական ծրագրին էիք մասնակցում. կրթվեցի՞ք». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3818:30Բայդենը ներում է շնորհել նրանց, որոնց Թրամփն սպառնում էր քրեական հետապնդմամբ
6818:08«Եկել է ժամանակը՝ վերջ տալու այս անվերջանալի պատմությանը»․ սլովակ պաշտոնյան՝ Ուկրաինայի մասին
7017:48«Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք գրառումների համար»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7016:42«Հարբեցողության հետ սեր ունե՞ք»․ Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին (տեսանյութ)
8116:30