Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

662
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 12:30
Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

Երկուշաբթի ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Ջափարիձեն ձերբակալվել է Ճավճավաձեի պողոտայում, երբ փորձում էր մի քանի կողմնակիցների հետ արգելափակել երթևեկությունը։

Հոկտեմբերին նա ընտրվել էր պատգամավոր, սակայն հրաժարվել էր մանդատից: