Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Շոլցը ժամանել է Կիև

439
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 12:08
Շոլցը ժամանել է Կիև

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիև և մտադիր է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել, նաև հաստատել, որ Գերմանիան շարունակում է աջակցել Ուկրաինային: Նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ կհայտարարեմ 650 միլիոն եվրոյի ռազմական մատակարարումների մասին, որոնք պետք է ուղարկվեն դեկտեմբերին»,- նշել է Շոլցը: