Առավոտյան ուժի մեջ կմտնի Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարը
![]() Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ նախքան Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 28-ը, «Հեզբոլլահի» հետ հրադադարի համաձայնագիր ձեռք բերելու համար։ Այս հայտնել էր The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կառավարության ղեկավարն ասել է, որ պատերազմը կավարտվի միայն բոլոր պատանդների վերադարձով։ Ըստ վարչապետի՝ Իսրայելին հաջողվել է հասնել «տպավորիչ արդյունքների» «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ընթացքում, ոչնչացվել են զենքի մատակարարման ուղիները և շարժման ենթակառուցվածքների զգալի մասը. Նեթանյահուն հավելել է, որ իր հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել՝ ընդգծելով, որ Իրանի դեմ պայքարը շարունակվելու է։ Իսրայելի վարչապետն ասել է, որ կառավարության հաստատմանն է ներկայացրել Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը մշակվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Նա ընդգծել է, որ Իսրայելը իրեն իրավունք է վերապահում ցանկացած առաջխաղացման դեպքում ռազմական պատասխան տալու լիակատար ազատություն, և ԱՄՆ-ն համաձայն է դրա հետ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ համաձայնագրի ժամկետը կախված կլինի բացառապես նրանից, թե ինչ է կատարվում Լիբանանում։ «Եվ մեզ վրա հարձակվելու ցանկացած փորձի մենք կոշտ ենք պատասխանելու»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ Իսրայելը կունենա ռազմական գործողությունների լիակատար ազատություն, այդ թվում՝ Լիբանանում։ Ըստ Նեթանյահուի՝ ինքը որոշել է համաձայնության գալ «Հեզբոլլահ»-ի հետ մի քանի պատճառներով՝ իրագործած նպատակներ, «Հեզբոլլահ»-ի լուրջ թուլացում, Իսրայելին զենքի և զինամթերքի մատակարարման ընդհատումներ և այն փաստը, որ Իսրայելը կարողացավ «Հեզբոլլահ»-ը կտրել «ՀԱՄԱՍ»-ից: Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը, հայտնում է The Jerusalem Post-ը։ Այն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 10-ին: |

«Կործանել է բանակցային պրոցեսը, ծախել է Արցախը․ էս ամենը սրիկայություն բնորոշելը կոմպլիմենտ է»․ Մենուա Սողոմոնյան
5703:06
«ՆԳՆ անչափելի հանձնարարականը ոչ մի ոստիկան չի կարողանալու կատարել»․ Արտակ Զաքարյան
7802:06
«Սա է լինելու շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»․ Բորիս Մուրազի
6301:06
«Դուք հայ մարդկանց արյան մեջ եք թաթախված․ «սրիկայաբար»-ը մեղմ բնորոշում է»․ Նարինե Կիրակոսյան
6200:48
«Խնդիրը ոչ թե Եկեղեցու բարենորոգումն է, այլ Եկեղեցին հնազանդեցնելը»․ Վարդան Հարությունյան
13800:36
««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել թակարդի»․ Արփինե Հովհաննիսյան
16800:00
