«Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը: Նիստին ներկայացել է միայն Արմեն Գևորգյանը: Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել նիստին: Նախորդ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դատարան էր ներկայացել՝ չիմանալով, թե ինչ հոդվածով է մեղադրանք ներկայացված իրեն: Սահմանադրական դատարանի կողմից 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը։ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գևորգյանը։ 3 տարի անց Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը: |
«Վիրավոր և հոսպիտալացված զինծառայողներ չկան Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից»․ ՊՆ
315:36Բագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներին (լուսանկար)
2415:18«Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը հարկադրաբար կներկայացվեն դատարան». Սարգիս Պետրոսյան (տեսանյութ)
3514:48««Զվարթնոց» օդանավակայանում խայտառակ «կարգ» են սահմանել սայլակով անձանց համար»․ Արմեն Ալավերդյան
4414:30«Տավուշում «արտասահմանյան ամուսնությունը» շատ կարճ տևեց». Ոսկան Սարգսյան
4614:24«Սուքիասյանը ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին». Էդգար Ղազարյան
5913:48