Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի սիրտը Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք է ուզում». Ոսկան Սարգսյան

55
Այսօր, 10:42
«Փաշինյանի սիրտը Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք է ուզում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի տարածքները օկուպացիայից ազատեց, գերիներին Բաքվից վերադարձրեց, հիմա էլ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք է ուզում
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ գոհունակ է BRICS-ի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ զրույցից, որ նրա հետ երբեք այդքան երկար շփում չէր ունեցել, զրույցի ընթացում Ալիևին առաջարկել է ռազմավարական գործարք կնքել։ Հայաստանը, թույլատրելով, որ կլիմայի փոփոխոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ժողովը Բաքվում անցկացվի, այնտեղ պատվիրակություն չուղարկեց, Բաքվից հայ գերիներին կամ դրանց մի մասին չվերադարձրեց, Ադրբեջանի օկուպացիայից չի ազատել Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանում քանդում են հայկական գերեզմանները, պղծում, ավերում են պատմական հուշարձանները։ Իսկ Նիկոլ Փաշինյանի սիրտը Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք է ուզում։ Գործարք բառը հուշում է, որ դա վատ, աղետալի բան է լինելու, կրկին Հայաստանի ու հայերի հաշվին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան