Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Արդյո՞ք Հայաստանը մտադիր է «մեղմել» ՀԱՊԿ-ի հետ հարաբերության «սառեցման» ռեժիմը»․ Հակոբ Բադալյան

58
Այսօր, 09:54
«Արդյո՞ք Հայաստանը մտադիր է «մեղմել» ՀԱՊԿ-ի հետ հարաբերության «սառեցման» ռեժիմը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ պետությունների դեսպանների և ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին առնչվող հարցեր:

Դատելով հրապարակված լուսանկարից, հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը: Ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայումս չունի ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ:

Գուրգեն Արսենյանի մասնակցությունը Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը մտադիր է «մեղմել» ՀԱՊԿ հետ հարաբերության «սառեցման» ռեժիմը: Արդյո՞ք Հայաստանը որևէ մակարդակով կմասնակցի Աստանայում տեղի ունենալիք գագաթնաժողովին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան