«Ինչո՞ւ են ԿԳՄՍ նախարարի ու Փաշինյանի երեխաները նախընտրում արտերկրում սովորել»․ Էդգար Ղազարյան
![]() «Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են և մեծ ծավալով բարեփոխումներ են իրականացվում, որպեսզի դպրոցասահակները որակյալ կրթություն ստանան, ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ վարչապետի և կրթության նախարարի դպրոցահասակ երեխաները նախընտրում են կրթություն ստանալ ոչ թե Հայաստանի, այլ արտերկրի ուսումնական հաստատություններում,- երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ հետաքրքրվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Փոխնախարարը նշեց, որ թե՛ նախնական ու միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքներ են իրականացվում, որպեսզի կրթության որակի փոփոխություն լինի։ «Իսկ թե մեր երիտասարդներն ինչպիսի ընտրություն են կատարում՝ որ ուսումնական հաստատությունում կամ որ երկրում սովորել, յուրաքանչյուրն անհատ ինքն է ընտրում»,- ասաց Սվաջյանը։ |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
