Մեծ Բրիտանիան հայտարարել է հոկտեմբերին Ռուսաստանի կրած ռեկորդային կորուստների մասին
1978
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ., 22:42
![]() Հոկտեմբերին ռազմաճակատում ռուսական կորուստները ամենամեծն էին պատերազմի սկզբից ի վեր։ Միջին հաշվով ռուսները կորցնում էին օրական 1354 զինվոր։ Այս թվերը մեջբերել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին The Telegraph-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ բրիտանական հետախուզության վերջին տվյալները ցույց են տալիս, որ ռուսական զորքերը պատերազմում ռեկորդային կորուստներ են ունենում արդեն երկրորդ ամիսն անընդմեջ. անցյալ ամիս Ռուսաստանը կորցրել է մոտ 41,980 մարդ: Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական նախորդ հակառեկորդը եղել է 2024 թվականի մայիսին՝ 39110 մարդ։ Հարցին, թե արդյոք Ուկրաինան և Արևմուտքը կհաղթեն քայքայման պատերազմում Ռուսաստանի Դաշնության դեմ, Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը դրական է պատասխանել: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
