ՌԴ-ն պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի հիման վրա
![]() ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները մշակվել են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում: Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը կպահանջվի երկու բանակցող կողմերից»։ Աղբյուրը` ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
