«Զարմացնում են մարդիկ, որոնք մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Նարինե Սահակյանը նրան հարցրել է. «Ի՞նչ է անում ընդդիմությունը, ընտրությունների՞ է պատրաստվում»: Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք մինչև հիմա մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին։ Նիկոլի պահվածքը հենց այսօր, հենց հիմա նույն Գյումրիի կամ Ընտրական օրենսգիրքը հանդուգն, չլսված ու չտեսնված կերպով փոփոխելու օրինակով կրկին ապացուցում են, որ նա ունակ չէ պահպանելու տարրական «Fair play»-ի կանոններն ընտրական գործընթացներում։ Այսօրվա վիճակի կարևորագույն պատճառներից մեկը 2021թ-ի արտահերթին ընդդիմության մասնակցությունն էր։ Ես չեմ կարող կանխատեսել գալիք ընտրությունների ճշգրիտ արդյունքները, ինչպես նաև հստակ կանխորոշել մեր կուսակցության մասնակցության հարցը։ Սակայն մի բան ակնհայտ է. Նիկոլը բռնապետ է, իսկ բռնապետները չեն հրաժարվում իշխանությունից։ Բռնապետներին պետք է իշխանությունից հեռացնել։ Ընդդիմության ռազմավարական ծրագրերն այս փուլում, ավա՜ղ, կյանքի չեն կոչվել, ուստի այն ստիպված զբաղվում է տակտիկական հարցերով։ Ընդդիմադիր շարքերում գայթակղություն է առաջանում անհաջողության նյարդային լարվածությունը պարպել իրար վրա, ինչը տակից խրախուսվում է ռեժիմի կողմից։ Իրենց ընդդիմադիր երևակայող որոշ շրջանակներ էլ արտահերթի թեմա են փորձում շրջանառել, ու նրանց ընդամենը մեկ հարց պետք է ուղղել. արտահերթին, բացի իշխանություններից, ո՞վ է պատրաստ»։ |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
2808:30«Ընդունում է, որ Արցախի հարցում սխալվել է, սակայն Ալիևի վախից Արցախ բառը չի արտասանում». Ոսկան Սարգսյան
13403:18«Նույն քաոսային վիճակն այժմ ստեղծվելու է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում». Անուշ Պողոսյան (լուսանկար)
15902:12«Վարորդները զուգարան չունեն, որովհետև Տիգրան Ավինյանը 85700$ արժողությամբ մեքենա է գնում». Գրիգոր Երիցյան
17401:12Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է իր էջի վերջին 28 օրվա ցուցանիշները
19100:36«Ես խնդրում եմ ձեզ միանալ մեր պայքարին և հանդես գալ հստակ պահանջներով». Սարգիս Արզումանյան
166Երեկ, 23:54