«Կատարվում են Ալիևի բոլոր պահանջները». Պետրոս Մակեյան
138
Այսօր, 02:12
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կատարվում են ալիևի բոլոր պահանջները Ալիևի հերթական հոխորտանքը, վտանգավոր ու վիրավորական ձևակերպումները Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին, տարատեսակ կարծիքներ հնչեցին վերջինիս հնարավոր գործողությունների մասին, մասնավորապես՝ առանձնանում էր տարբեր կենտրոններից սնվող, վարժեցված, այսպես կոչված քաղաքագետների և փորձագետների տեսակետները, որոնք, մեծ հաշվով, ներկայացնում են իրենց պատվիրատուների շահերն ու տեսակետները։ Իսկ իշխանությունները հերթական անգամ արձանագրեցին նվնվոցը՝ կապիտուլացիոն, «խաղաղության» քարոզով՝ շարունակելով կատարել ալիևի բոլոր պարտադրանքները՝ առանց հաշվի առնելու ծանրագույն անդառնալի հետևանքները։ Թշնամին միջազգային հանրության անտարբերությամբ մարսեց 44-օրյա պատերազմը, հիմա փորձում է օրակարգից դուրս մղել Արցախի և արցախահայության հարցը, որին, ցավոք, սպասարկում է Հայաստանի իշխանությունները։ Եվ եթե իշխանություններն ակտիվ դիվանագիտական քայլեր չձեռնարկեն միջազգային հանրության կամ հիմնական դերակատարների կողմից ալիևին զսպող հրապարակային արձագանքներով, ապա լռությունն ու անտարբերությունը բավական են Թուրքիային և Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիա սկսելու համար, որի հետևանքը կլինի պետականության կորստի վտանգը։ Հ․ Գ․ Իշխող խմբակը հույս ունի, որ եթե ժողովուրդը հանդուրժեց Արցախի կորուստը, Հայաստանի տարածքների օկուպացիան, հազարավոր զոհերը և շարունակական աղետները, ապա ինչո՞ւ չպետք է հանդուրժի նոր կորուստներն ու ողբերգությունները։ Հ․ Գ․ Նիկոլը և իր խմբակն իրենց պարտությունն ու մեղքերը փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին, միայն թե իրենք շարունակեն ցուփ ու շվայտ կյանք վայելել»: