ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
![]() Իրանը մահափորձ էր նախապատրաստում Դոնալդ Թրամփի դեմ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը։ Հանցագործության կազմակերպիչը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործակալ Ֆարհադ Շաքերին, որին հեռակա մեղադրանք է առաջադրվել։ Նրա երկու հանցակիցները՝ 49-ամյա Կարլայլ Ռիվերան և 36-ամյա Ջոնաթան Լոդհոլտը, արդեն ձերբակալվել են։ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդն ասել է, որ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել «իրանական ռեժիմի գործակալին», որը հանձնարարել է «համահեղինակների ցանց ստեղծել» մի քանի անձանց, այդ թվում՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սպանության՝ Իրանի ծրագրերը իրականացնելու համար: Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Շաքերին իր ղեկավարից հրաման է ստացել մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել Թրամփի սպանությունը։ Եթե ժամկետները բաց թողնեին, նրանք ծրագրում էին հետաձգել մահափորձը՝ հավատալով, որ Թրամփը կպարտվի ընտրություններում, իսկ հետո ավելի հեշտ կլինի նրան վերացնել։ Ենթադրվում է, որ 51-ամյա Շաքերին Իրանում է: Նա մանուկ հասակում տեղափոխվել է ԱՄՆ, սակայն հետագայում կողոպուտի համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման և 2008 թվականին արտաքսվել։ Բանտում նա ծանոթացել է Ռիվերայի և Լոդհոլտի հետ, որոնք հետագայում դարձել են նրա հանցակիցները։ Այս երկուսը, ի թիվս այլ բաների, լրտեսել են մի իրանա-ամերիկացու, որին նույնպես ծրագրված էր սպանել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հանձնարարել է Շաքերին վերահսկել Նյու Յորքում գտնվող երկու հրեա ամերիկացիների: Թիրախներից որևէ մեկը վերացնելու համար նրան 500 հազար դոլար պարգևավճար է խոստացվել։ Ըստ մեղադրանքի՝ Շաքերիին սպառնում է մինչև հարյուր տարվա ազատազրկում։ Այս տարի Թրամփի դեմ երկու մահափորձ է եղել՝ հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր կոմսությունում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որտեղ նա թեթև վիրավորվել է ականջից, և սեպտեմբերի 15-ին՝ Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում գոլֆ խաղալիս։ Երկրորդ միջադեպի արդյունքում հանրապետականը չի տուժել։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
