Իլոն Մասքը մասնակցել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին
![]() Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը մասնակցել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցին, որը տևել է 25 րոպե, հայտնում է Axios-ը։ Հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 6-ին: Մասկը նշել է, որ շարունակելու է Ուկրաինային Starlink համակարգին հասանելիություն տրամադրել։ Կայքը կարծում է, որ միլիարդատիրոջ մասնակցությունը հեռախոսազրույցին կարող է ցույց տալ, թե որքան կարևոր դեր կունենա նա Թրամփի ապագա վարչակազմում։ Ըստ աղբյուրի՝ հանրապետականը խոստացել է աջակցել Ուկրաինային, սակայն զրուցակիցները չեն մանրամասնել ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու Թրամփի ծրագրերը կամ Վաշինգտոնի կողմից Կիևին շարունակական աջակցության հեռանկարները։ «Զելենսկին և նրա օգնականները Թրամփից և նրա թիմից չեն լսել այնպիսի բան, որը կարող էր անհանգստություն պատճառել կամ այնպիսի տպավորություն ստեղծել, որ Ուկրաինան թանկ կվճարի»,- գրում է կայքը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
