Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Հողերի հանձնումից, սահմանագծումից հետո Կիրանցի դպրոցը միջնակարգ չդարձավ»․ Ոսկան Սարգսյան

169
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 10:06
«Հողերի հանձնումից, սահմանագծումից հետո Կիրանցի դպրոցը միջնակարգ չդարձավ»․ Ոսկան Սարգսյան

Հողերի հանձնումից, սահմանագծումից հետո Կիրանցի դպրոցը միջնակարգ չդարձավ
2022թ․-ից կառուցվում էր Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Այն ժամանակ նախատեսվում էր, հայտարարվում էր, որ դպրոցի նոր շենքի գործարկումից հետո Կիրանցի հիմնական դպրոցը դառնալու է միջնակարգ, այլևս Կիրանց գյուղի բարձր դասարանցիները ամեն օր Ներքին Ծաղկավան չեն գնա, որ տեղի միջնակարգ դպրոցում սովորեն։ Ավելին, նախատեսվում էր, որ Կիրանցի նորակառույց, միջնակարգ դարձած դպրոցում կսովորեն նաև հարճան Աճարկուտ գյուղի բարձր դասարանցիները, ովքեր Աճարկուտի հիմնական դպրոցն ավարտելուց հետո միջնակարգ կրթություն են ստանում Ներքին Ծաղկավանի և Սարիգյուղի դպրոցներում։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցի նորակառաույց դպրոցը հայտնվեց նոր սահման հանդիսացող պատից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ։ 2024թվականին Կիրանցի դպրոցի նոր շենքը բացվեց։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Կիրանցի հիմնական դպրոցը ե՞րբ է ստանալու միջնակարգի կարգավիճակ։ Մարզպետարանից պատասխանել են․ «Կիրանցի հիմնական դպրոցը միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու հարցում հստակ ժամանակ չենք կարող նշել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան