Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն, ազատության մեջ է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան: 2021թ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդուն՝ դատապարտելով 5,5 տարվա ազատազրկման, սակայն հաշվակցելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը։ |
Սիսիանի տարածաշրջանում՝ այս պահին (տեսանյութ)
2209:54«Առաստաղից ջուրը թափվում է երեխաների վրա»․ քաղաքացի
1709:42Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
4008:24«Իրական առաջնորդը երբեք չի խոսում իր նախկինների չարածների կամ սխալների մասին». Արա Պողոսյան
6002:12Համացանցի հումորային արձագանքը (լուսանկար)
7200:54Իրանը կհարվածի «Հաջ Ղասեմ» հրթիռով
12000:48