«Ով ուզում է բուժել ծառերը, չի հատում»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ 2019-ին Երևանի քաղաքապետի խնդրանքով սկսեցի կանաչապատման մասով համագործակցել իշխանության հետ, Երևանի թեղիներն այս նույն վիճակում էին։ Ստույգ դրվեցին պահանջները՝ գնել համապատասխան տեխնիկա, մշակել բույսերի բուժման գրագետ սխեմա, արգելել Երևանում 30 տարի որպես «բույսերի բուժում» կիրառած խորը էտը, որպես ծառերը դատապարտող և արբորիստիկայում արգելված միջամտություն։ Եթե չհաջողվեր կանգնեցնել վարակը, ստիպված կլինեինք այլ միջամտության գնալ, ինչի մասին երբեք չեմ վախեցել բարձրաձայնել, քանզի միջազգային հեղինակությունների եզրակացությունը ձեքիս էր։ Այսօր արդյունքն ակնհայտ է, և տարեցտարի թեղիները ավելի ու ավելի կլավանան, փաստը ակնառու է Թումանյան փողոցում՝ սպանդին չմասնակցած ծառերի վիճակը կարող եք ինքներդ տեսնել։ Ով ուզում է բուժել ծառերը փողոցներով չի հատում, այլ ամենն անում է բույսերի կյանքը պահպանելու համար։ Ազնիվ եղեք, բեմերը փոփոխական են, իսկ երկրագունդը՝ կլոր»։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
