Իսպանիայի թագավորն ու թագուհին ընդհատել են այցը ջրհեղեղից տուժած շրջաններ
1554
Կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ., 21:12
![]() Իսպանիայի թագավոր Ֆելիպ VI-ը և նրա կինը՝ Լետիսիան, դադարեցրել են իրենց այցը Վալենսիայի ինքնավար համայնք մահացու անձրևների և ջրհեղեղների հետևանքով տուժած շրջաններ, կիրակի օրը հայտնել է թագավորական տունը: ![]() Նախկինում հաղորդվում էր, որ Պայպորտու ժամանելուն պես միապետները հարձակման են ենթարկվել հավաքվածների կողմից։ Նրանցից ոմանք փորձել են ցեխ շպրտել թագավորական շքախմբի վրա։ Նրանք վիրավորանքներ են հնչեցրել Ֆիլիպ VI-ի և Լետիսիայի հասցեին՝ նրանց անվանելով «մարդասպաններ»։ Մինչդեռ և՛ թագավորը, և՛ թագուհին փորձում էին լեզու գտնել իրենց դիմած մարդկանց հետ։ Ավերիչ ջրհեղեղների առիթով Իսպանիայի մի շարք նշանավոր հասարակական և քաղաքական գործիչներ իրենց դժգոհությունն են հայտնել ինչպես կենտրոնական կառավարության, այնպես էլ տարածաշրջանային իշխանությունների գործողություններից՝ մեղադրելով նրանց նման մեծության աղետը չկանխելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի կառավարությունը կներգրավի ևս 5 հազար զինվորականի՝ Վալենսիայի շրջաններին օգնելու համար։ Բացի այդ, Մադրիդն ինքնավար համայնք կուղարկի լրացուցիչ 5 հազար իրավապահների։ Հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի տարբեր շրջաններում։ Հատկապես տուժել են երկրի հարավային և արևելյան շրջանները, որտեղ եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույն աստիճանի։ Ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 211-ը։ Աղետը մեծ վնաս է հասցրել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքին՝ Իսպանիայի արևելքում ամենաշատ տուժած շրջանին, ինչի հետևանքով ավելի քան 60 ճանապարհ է փակվել: |
«Սա տիեզերական անբարոյականույթյուն է, տիեզերական դավաճանություն». Լիլիթ Գալստյան
3320:42«Ազգային պատկերասրահի պատերը քայքայվում են, բակը աղբանոց է դարձել». Էդուարդ Հայրումյան (լուսանկար, տեսանյութ)
5320:24Ռուսաստանում կլինի վերջին 14 տարվա ամենալայնամասշտաբ զորահավաքը
6920:13Թուրքիայում կրկին խոշոր հանրահավաք է (տեսանյութ)
7919:36«Պատերազմը կավարտվի մայիսի վերջին, տեղի կունանա ամբողջական զրոյացում». Յուլիա Տիմոշենկո
12119:09«Այս հասարակության մեջ ամենամեծ ախտը Սերժի կողքին կանգնելն է». Արգիշտի Կիվիրյան
9318:54