«130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ»․ Լևոն Ազիզյան
![]() Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ Ճապոնիայի ամենաբարձր կետի՝ Ֆուձիյամա (3776մ) լեռան գագաթը ձնով չի ծածկվել։ Գագաթին ձյունը հալվում է ամռանը, բայց սովորաբար հոկտեմբերի սկզբին, երբ ջերմաստիճանը սկսում է նվազել ձյան ծածկ է ձևավորվ: Միջինում, հրաբխի վրա «ձյան գլխարկը» սկսում է ձևավորվել հոկտեմբերի 2-ին, 2023 թվականին առաջին անգամ ձյունը տեղացել է հոկտեմբերի 5-ին: Այժմ սուրբ լեռան շքեղ լանջերը դեռ առանց սպիտակ ծածկի են։ Սա չի նկատվել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության՝ 130 տարվա ընթացքում։ Նախկին ռեկորդները գրանցվել են հոկտեմբերի 26-ին՝ սկզբում 1955-ին, ապա 2016-ին։ Աղբյուրը` Լևոն Ազիզյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
