«Քննարկվում է նաև բանկային քարտերով NFC տարբերակով վճարում իրականացնելու հարցը»․ Տիգրան Ավինյան
![]() Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Նպատակը, ըստ քաղաքապետարանի, հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։ Թեմայի վերաբերյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հունվարի մեկից անցում ենք կատարում միասնական տոմսային համակարգին, որտեղ կանխիկ գործարքներ ավտոբուսի մեջ տեղի չեն ունենալու․ նոյեմբերի մեկից փոփոխությունը նախապատրաստական փուլն է։ Խոսքը նրա մասին չէ, որ առաջնահերթ է ունենալ 100 դրամանոց, այլ՝ որ պետք է արդեն անցում կատարել QR-ով և հեռախոսային հավելվածով վճարումներ կատարելուն։ Շատ շուտով ունենալու ենք տրանսպորտային քարտեր, այսինքն՝ պետք է գնել ինչ-որ սակագին ու դրանցով վճարում կատարել։ Ակտիվ քննարկվում է նաև բանկային քարտերով՝ NFC տարբերակով վճարում իրականացնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ, տարվա ընթացքում դա պետք է հասցնենք»,- ասել է Ավինյանը։ |

«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6616:24
«Արսեն Սաֆարյանի հետ քիչ եմ շփվում․ ենթադրում եմ՝ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում նաև ինձ ա մեղադրում»․ Ալեն Սիմոնյան
11914:30
Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
8114:18
«Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»․ Բորիս Մուրազի
6314:12
«Քննադատություններ եմ լսում, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
9814:00
«Ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին
11113:24
