«Մի փորձեք Ագրարայինի հաշվին լավություն անել Ֆրանսիական համալսարանին»․ Արա Ամիրյան
![]() Ագրարային համալսարանի դասախոս Արա Ամիրյանը կառավարության շենքի դիմաց իրկանացվող ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան, ես Արա Ամիրյանն եմ, որին դուք լավ ճանաչում եք, որին, գիտեմ, չեք սիրում։ Դուք ասել եք, որ մի քանի տարի հետո «Ակադեմիական քաղաք»-ը կլինի։ Մի՛ շտապեք, դեռ ժամանակը չի, որ դուք հիմա փորձում եք Ագրարային համալսարանի շահերի հաշվին լավություն անեք Ֆրանսիական համալսարանին։ Դա խնդիր է լինելու, մենք էլ չենք հանձնվելու։ Խնդրում եմ, սպասեք, թող գա ժամանակը «Ակադեմիական քաղաք»-ի՝ մենք էլ կտեղափոխվենք, Ֆրանսիականն էլ կգնա։ Էս պահին մենք պատրաստ չենք մի քառակուսի մետր թույլ տալ, որ մեր հաշվին տաք»։ Հիշեցնենք՝ կառավարության շենքից ակցիայի 5 մասնակցի հրավիրել էին ներս՝ քննարկումների։ Ակցիայի մասնակիցները մտան կառավարության շենք, նամակ փոխանցեցին, ներկայացրեցին իրնեց խնդիրը և կսպասեն արձագանքի։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
