Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.

«Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան»․ Տիգրան Աբրահամյան

67
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ., 13:24
«Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է:
Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է, իսկ գլխավոր խնդիրը մարտավարական հարցերի մեջ է:
Իշխող ուժը գիտակցում է ՌԴ դերակատարությունը և՛ որպես հարևանի, և՛ որպես աշխարհաքաղաքական գործոնի և, որքան էլ հարաբերությունները սառն են կամ նվազագույն մակարդակում, իր առաջ խնդիր է դրել թույլ չտալու, որպեսզի դրանք թշնամականի վերածվեն:
Ընդդիմադիր ուժերը ՌԴ-ի հետ վերաբերմունքի առումով ընդգծված կոշտ դիրքավորման կողմնակից են, սակայն որոշ հարցերի շուրջ նրանց տեսակետները տարբերվում են:
Կարծում եմ, որ իշխող ուժի ընտրական հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նրա առաջ քաշած խաղաղության բանաձևն առավել ընկալելի էր վրաց հասարակության լայն շերտերի համար:
Պարզ ասած, նրանք ասում են, որ եթե երկրում հաղթեր ընդդիմությունը, ապա Վրաստանից նոր հակառուսական ճակատ կբացվեր՝ իր հետ բերելով նոր պատերազմ, նոր կորուստներ:
Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան»: