«Ադրբեջանն ու Հայաստանը շահագրգռված են հաշտության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում». Սերգեյ Լեբեդև
846
Կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ., 18:00
![]() Ադրբեջանն ու Հայաստանը շահագրգռված են հաշտության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում, հայտնել է ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Դա համապատասխանում է ողջ ԱՊՀ-ի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերին, կարծում է Լեբեդևը։ «Ռուսաստանը և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ, որովհետև դա շատ մեծ հնարավորություններ է բացում», - ասել է նա: Ըստ Լեբեդևի՝ այս առումով առաջարկները շատ են՝ և՛ Բաքվից, և՛ Երևանից։ «Առաջարկությունները ողջամիտ են, քանի որ դրանք տնտեսապես ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Կասպից ծովի հարևաններին՝ Թուրքմենստանին, նաև՝ Իրանին և այլն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
