ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել պատերազմը Մերձավոր Արևելքում
![]() Իրանի վրա Իսրայելի հարձակումներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Մերձավոր Արևելքում առկա սրացումներով և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա հայտարարությունը տեղադրված է կազմակերպության կայքում։ Նրա խոսքով՝ էսկալացիայի բոլոր ակտերը պետք է դատապարտվեն և դադարեցվեն։ «Գլխավոր քարտուղարը խստորեն կրկնում է իր կոչը բոլոր կողմերին՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, ներառյալ՝ Գազայում և Լիբանանում, գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու լայնածավալ տարածաշրջանային պատերազմը և վերադառնալ դիվանագիտության ճանապարհին»,- ասել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նույն կոչով են հանդես եկել Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը։ Նրանք ընդգծել են զսպվածության և փոխադարձ հարձակումների ցիկլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնք ամբողջ Մերձավոր Արևելքը բերում են տարածաշրջանային պատերազմի շեմին, որը սպառնում է նրա բոլոր ժողովուրդների ռեսուրսներին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հարձակման։ Երկրի պաշտպանության բանակը հայտարարել է իրանական ձեռնարկությունների, այդ թվում՝ հրթիռների արտադրության օբյեկտների և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա հարձակումների մասին։ Իրանը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկումը կանխելու համար։ |

«Դատավորների միության հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշում չէ»․ ԱՆ
7714:06
Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ
9513:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, ապա այն դատապարտված կլինի ձախողման». Զախարովա
261Երեկ, 21:00
ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
176Երեկ, 17:06
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
16125.11.2026, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
15025.11.2026, 11:54
