«Դպրոց չհաճախելու պատճառը կոշիկ կամ հագուստ չունենալը չէ, երեխաներին ուղղորդում են մուրացկանության». Լիլիթ Ստեփանյան
![]() «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աղքատությունը կարելի է կրճատել միայն և միայն կրթության միջոցով»,- այս մասին ԱԺ-ում Սոցիալական աջակցության մասին և կից ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ եթե սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքի երեխան դուրս է մնում կրթությունից, ապա սա ապացույց է, որ այդ ընտանիքը շարունակելու է մնալ սոցիալական ծանր պայմաններում և աջակցություն ստանալ: «Եթե սոցիալապես անապահով ընտանիքի կամ առհասարակ որևէ ընտանիքի երեխան դուրս է մնում կրթությունից, ամենևին չի նշանակում, որ դրա հիմնական պատճառը կոշիկի կամ հագուստի բացակայությունն է: Բազմաթիվ են դեպքերը, երբ ընտանիքի անդամները կամ ծնողները դպրոցում սովորելու կամ մանկապարտեզ հաճախելու ընթացքում այլ տեղեր են ուղարկում՝ մասնավորապես մամուլում հրապարակումներ կան, որ երեխան դպրոցում կամ մանկապարտեզում հայտնվելու փոխարեն զբաղվում է մուրացկանությամբ»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ քննարկվող նախագծով նախատեսվում է նաև կանխարգելել նման երևույթները: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
