«Մեղադրանքը չափազանց լուրջ է, պետք է աջակցենք նմանատիպ խնդիրների բացահայտմանը»․ Ժաննա Անդրեասյան
![]() ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցչի կալանավորմանը՝ ասելով․ «Դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն է տարածել։ Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի մանրամասներ ստանանանք, քանի որ տեղեկություններ էինք ստանում, որ հատուկ գործողությունների ժամանակ երեխաների իրավունքների տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել։ Հիմա սպասում ենք արձագանքին, որպեսզի հասկանանք ամբողջական տեղեկատվությունը։ Ես առաջարկել եմ իրավապահ մարմինների խորհրդատվություն ու աջակցություն տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշակի գործողություններ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան գործել, քանի որ այն մեղադրանքը, որն առաջադրվում է, չափազանց լուրջ է։ Մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են, բայց մնում են չլսված։ Հետևաբար որպես նախարարություն կարևորություն ենք տալիս, որ դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակները առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե դրանք կան բացահայտվեն և օրենքի տեսանկյունից անհրաժեշտ քայլերը արվեն»,-ասաց նա։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
