«Ուզում են իրենց համար ցանկալի տնօրենի պաշտոնակատար նշանակել»․ Մանուկ Սուքիասյան
![]() Ինչպես հայտնել էինք, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում պատրաստվում են դպրոցի պաշտոնակատար նշանակել, ով դպրոցի անձնակազմից չէ, ինչի դեմ բողոքում են թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները։ Խնդրի հետքերով դպրոց են այցելել նաև Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ստեղծված իրավիճակից մանրամասներ է հայտնել․ «Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը վատառողջ լինելու պատճառով աշխատանքի չի գալիս։ Փոխտնօրենը, որպես տնօրենի հավակնորդ, ներկայացրել է զարգացման ծրագիր, երեք անգամ մասնակցել է հարցազրույցի, սակայն, լինելով միակ հավակնորդը, երեք անգամն էլ չի նշանակվել։ Իմ տպավորությունով, օրեր առաջ շոուի էլեմենտներով այդ սկանդալային ձերբակալությունը և այս աժիոտաժը նպատակ ունեն դպրոցում ստեղծել անկառավարելիության մթնոլորտ, որը բերելու է իրենց համար ցանկալի, դպրոցի հետ կապ չունեցող թեկնածուի պաշտոնակատար նշանակելուն։ Հետագայում արդեն մրցույթն անցնելն ու տնօրեն նշանակվելը լինելու է տեխնիկայի հարց։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
