Տիգրան Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգի ու տրանսպորտի գնի մասին
«Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը․ այս տարի 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի և 15 հատ տրոլեյբուսի գնում է իրականացրել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Արդեն 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս Երևանում են։ Իսկ երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում»,- ասել է նա։ Քաղաքապետը խոսել է նաև միասնական տոմսային համակարգի ու տրանսպորտի սակագնի մասին․ «Միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու․․․ Տրանսպորտի վերջնական գինը ֆիքսված է ավագանու որոշումներով․ ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ՝ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր՝ քիչ, հարաբերականորեն մի փորք կավելանա»։ Տրանսպորտի գինը կփոխվի հունվարից։ |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54