«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետն Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի կապի մասին է․ այդպես չէ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Շատ կարևոր է անդրադառնալ մի թեմայի, որը բարձրացվում է Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից»,- այսօրվա քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Թեման հետևյալն է, թե ով պիտի ապահովի ՀՀ տարածքում կապուղիների անվտանգությունը, և փորձ է արվում ներկայացնել, հղում անելով 2020-ի եռակողմ հայտարարությանը, ասելու համար, թե դրա 9-րդ կետով կապուղիների անվտանգությունն արտապատվիրակված է ՌԴ-ին։ Մեջբերեմ 9-րդ կետը․ ապաշրջափակվում են տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերը։ Ադրբեջանից հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետն Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի կապի մասին է․ այդպես չէ․ Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի կապը 9-րդ կետի ենթավերնագիր է, 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է ու մեկը մյուսից անջատ քննարկելն անտրամաբանական է ու անհնար։ Հիմա գանք անվտանգությանը․ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը և կազմակերպումը․ սա պարզ, հրապարակային նախադասություն է»,- հայտարարել է վարչապետը։ |

«Ռոսատոմ»-ն սկսել է ռուս մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան
18702:16
Բարենցի ծովում 1942 թվականին խորտակված գերմանական նավ են հայտնաբերել (տեսանյութ)
23900:08
ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատարը նշանակվել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
182Երեկ, 23:52
«Ինչպես են կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը». Ստեփան Դանիելյան
177Երեկ, 23:12
25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ 2025թ. հայտարարագիրը
200Երեկ, 22:42
«ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
192Երեկ, 22:06
