«Երևանի և Բաքվի միջև բանակցություններին Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտում». Պեսկով
![]() Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին, այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։ «Նրանք, այսպես թե այնպես, շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ-ի շրջանակներում։ Բայց մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլևս մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,- պարզաբանել է նա։ Միաժամանակ ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ, պարզաբանել է նախագահի մամուլի քարտուղարը։ «Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,- հավելել է Պեսկովը։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ կլոր սեղանի շուրջ նստել էին միմյանց կողքին։ Նիստը բացել է ԱՊՀ-ում նախագահող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
