«Մենք պետք է չարիքի իշխանության թակարդները քանդենք, ոչ թե իրար քանդենք». Բագրատ Սրբազան
«Կարող են լինել տարբեր գաղափարներ, մարտավարության ընկալումների, զգացումների տարբերություններ, քննադատեք այդ բոլորը, բայց ոչ երբեք՝ վիրավորանք ու անարգանք տարածեք»,- անդրադառնալով Միքայել Աջապահյանի հայտարարություններին և դրանց վերաբերյալ հանրային արձագանքին, ասաց Բագրատ Սրբազանը: «Ինչով ենք մենք տարբերվելու այն ամբողջ ոհմակից, որ ամենավերջին զրպարտանքներով խոսում են ձեր հոգևորականների մասին: Որևէ կերպ չեմ մեկնաբանելու, խոսել ենք այդ մասին տարբեր առիթներով, ինչ-որ տեղ համաձայնել ենք, ինչ-որ տեղ՝ ոչ, բայց դա երբեք չի խանգարել ինչ-որ մի հոգևորականի՝ իր կարծիքն արտահայտելու: Մենք մի թիրախ ունենք, մեկ կետ ունենք, որի դեմ է պայքարում նաև Միքայել Սրբազանը: Մենք մեկ թիրախ ունենք՝ այս չարիքի իշխանությունը, որ բոլորիս հենց նույն ծուղակի ու թակարդի մեջ է դրել, մենք պետք է այդ թակարդները քանդենք, ոչ թե իրար քանդենք: Իրավունք չունենք իրար քանդելու այն մարդկանցով, ում հետ նույն պայքարի մեջ ենք»,- հավելեց նա: |
«Էս ի՞նչ եք արել քաղաքս»․ Նանա Սարգսյան (տեսանյութ)
2917:12«Վերահսկել որևէ քաղաքական դերակատարի՝ հանրությունը կարող է միմիայն հարցերով»․ Հակոբ Բադալյան
3116:42«Երկու գեղեցիկ շենք, երկուսն էլ կիսալքված»․ Արշալույս Մղդեսյան
5116:06«Ոմանք փորձում են ոչ թե ծառայել եկեղեցուն, այլ՝ եկեղեցին ծառայեցնել իրենց հիվանդագին պատկերացումներին»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան (տեսանյութ)
6515:00«Ահա թե ինչ արժեքներ են փորձում մեզ վրա փաթաթել»․ Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
6014:36«Ալփի Դավոյանի և Ֆեմիդայի միաձուլումից ստացվում է Ալփիդա»․ Էդգար Ղազարյան
8413:00