«Ղարաբաղի հարցը մեր վզին քցած թոկի պես են օգտագործել, որ Հայաստանի վզից քաշեն, մի մոտիկ տեղից կապեն». Նիկոլ Փաշինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ձայնագրություն միացրեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի և Հայաստանի հարցում փոխզիջման անհնարինության մասին: Այնուհետև պատգամավորը Փաշինյանին հարցրեց. «Դուք խոսում էիք փոխզիջման անհնարինության մասին, այնինչ հիմա մի բան էլ առաջ անցաք, ասում եք, որ ձեր նպատակն այն է, որ Ադրբեջանը ոչ մի զիջում չանի: Հիմա ուզում եմ անդրադառնաք այն կետին, որը, ըստ Ձեզ, չի համաձայնեցվել, որովհետև ՄԱԿ-ի ամբիոնում Ջեյհուն Բայրամովը խոսում էր ռևանշիզմի բացառման մասին, խոսում էր փախստականների վերադարձի մասին, արդյո՞ք այդ չհամաձայնեցված կետը վերաբերում էր նշվածներից մեկին»,- վարչապետին հարց ուղղեց պատգամավորը։ Քրիստինե Վարդանյանն էլ հանդիմանեց՝ պետք չէ ամեն անցանկալի հարցից ափերից դուրս գալ, խոսել ամեն ինչից, բացի իմ կոնկրետ հարցից: «Ձեր կոնկրետ հարցը գրեք գրավոր մի նախադասության մեջ, ես կանդրադառնամ»,- հայտարարեց Փաշինյանը՝ այդպես էլ չպատասխանելով փախստականների վերաբերյալ հարցին: |
Պատերազմում նահատակված Հայկ Մանուկյանին 4 տարի անց հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը
323:06«Նիկոլի ջանքերը ք․..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են»․ Արմեն Աշոտյան
1922:42«Այս տեմպերով Նիկոլն անվերջ է, իսկ դուք մեռնելու եք ադրբեջանական համակենտրոնացման ճամբարներում». Կարեն Վրթանեսյան
2522:00Չարենցավանում հարսանիքը տապալվել է․ հարսը փախել է ուրիշի հետ
4621:36Ուկրաինացիներին 3 օր է տրվում զինկոմիսարիատի ծանուցագիրը վերցնելու համար
6320:54«Հանգուցյալը» թաղման ժամանակ սկսել է ներսից հարվածել դագաղին
4920:18