«Փաստորեն, փտած ծառերը թողած, կանաչ հացենի ու թեղի էիք հատում»․ Քրիստինա Վարդանյան
316
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ., 01:24
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․ «Վայ վույ, ծառ է տապալվել… Նկարն էլ նայում եմ, ամբողջությամբ փտած բարդի, կեղևազուրկ, արմատավզիկից նեխած։ Բա հայտարարել էիք, որ Արաբկիր վարչականում ծառերի հաշվառումը 2023-ին ավարտել եք։ Փաստորեն, էս փտած ծառը ու նմանները թողած, 2023-2024-ին կանաչ հացենի ու թեղի էիք հատում… Քաղաքում՝ ըստ վերջին հաշվառման, մոտ 1,7 մլն ծառ կա, վեց ամսում տապալվել է հարյուր ծառ, դա ո՞ր տոկոսն է կազմում։ Մի քանի օր առաջ Ազատության պողոտայից ուղիղ եթեր արեցի ու տասնյակ չոր և կիսաչոր վթարային բարդիների նկարներ տեղադրեցի, ինչո՞ւ մինչ օրս չեք հատել։ Գոնե գիտությունից մի խոսեք…»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
