Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Ուրացողներ են ու դավաճաններ»․ Բագրատ Սրբազան

85
Այսօր, 09:12
«Ուրացողներ են ու դավաճաններ»․ Բագրատ Սրբազան

«Բոլոր նրանք, ովքեր կասեն՝ սեպտեմբերի 19-ը ՀՀ իրական անկախության օրն է, ի մտի ունենալով Արցախի տեղահանումը և հանձնումը թշնամուն, պարզ բառ կա՝ նրանք ուրացողներ են ու դավաճաններ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ Սրբազանը։ «Իրենք են եղել չէ՞ Արցախում թե՛ երգողը, թե՛ պարողը, թե՛ ծափ տվողը, թե՛ Աղդամն իրենց հայրենիք համարողը, ու հիմա երբ այդպես ասում են՝ նշանակում է ուրացող են․ կա՛մ էն ժամանակ են խաբել, կա՛մ հիմա են ուրանում»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ համացանցում հատված էր տարածվել ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հարցազրույցից, որտեղ վերջինս ասում էր․ «ՀՀ իրական անկախության օրը սեպտեմբերի 19-ինն է եղել, երբ ՀՀ-ն կարող էր կորցնել իր անկախությունը, բայց դա տեղի չի ունեցել»։

«Ուրացողներ են ու դավաճաններ»․ Բագրատ Սրբազան