«Ստորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ամենամեծ ստորությունը, որ անցնող տարվա ընթացքում ձևավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը: Դա ստորություն է, որովհետեւ տարածվում է ոչ թե չիմացության պատճառով, այլ քաղաքական նկատառումների մոտիվով: Գրեթե տասը ամիս շրջափակված, հյուծված Արցախի պաշտպանական բանակը դիմադրել է թե քանակով, թե սպառազինությամբ, ու թե նաև համընդհանուր միջազգային քաղաքական աջակցությամբ բազմակի գերազանցող ուժին: Զենքը վայր են դրել միայն այն բանից հետո, երբ հակառակորդին հաջողվել է այդ գերազանցության շնորհիվ պարզապես կոտրել պաշտպանական համակարգի հաղորդակցայնությունը, կտրել ճանապարհներ, առանձին հատվածներում շրջափակման վերցնել ստորաբաժանումներ, ինչպես նաև արդեն ընդհուպ սպառնալ խաղաղ բնակչությանն ու դիմել խաղաղ բնակչությանը թիրախավորելու շանտաժի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48