Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

«Ուրացողների մի խումբ զրկում է մեզ կենսագրությունից, պատվից»․ Բագրատ Սրբազան

87
Երեկ, 14:48
«Ուրացողների մի խումբ զրկում է մեզ կենսագրությունից, պատվից»․ Բագրատ Սրբազան

Այսօր Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել Արցախի անկման և նահատակների հիշատակի համար, որին ներկա էր նաև Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Լրագրողների հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե «Կառավարության հարկի ներքո այսօր օրը անցել է շատ սովորական հայտարարություններով՝ ասֆալտի, ծառի և մեքենաների մասին։ Ինչո՞վ եք սա պայմանավորում», նա ասաց․ «Սա ուրացում է նշանակում։ Ուրացողների մի խումբ զրկում է մեզ կենսագրությունից, պատվից, ուղղությունից, ուրախությունից, ինքներս մեզնից։ Բնականաբար, այդ ուրացողները չեն էլ կարող անդրադառնալ իրենց ուրացմանը։ Ուրացում է նաև իրենց բարաբաջանքները արցախցի մեր քույրերի ու եղբայների հանդեպ։ Հենց այսօր էլ ոգու կռվի ելած, հուսահատության ամենավերջին աստիճանում գտնվելով հանդերձ արցախցիները մեզ կամք ու համառություն են սովորեցնում»,-հավելել է Սրբազանը։

«Ուրացողների մի խումբ զրկում է մեզ կենսագրությունից, պատվից»․ Բագրատ Սրբազան