Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ

108
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ., 00:30
«Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ

«Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջից։

Անդրանիկ Թևանյանը և Դենիս Պուշիլինը փոխանակվել են հուշանվերներով։

Պատվիրակության կազմում են «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սամվել Հակոբյանն ու Գրիգոր Իսկանդարյանը։

Աղբյուրը`   «Մայր Հայաստան»