Ձերբակալվել է բիզնեսմենի կնոջ առևանգումն իրականացրած հանցախմբի 5-րդ անդամը
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված՝ կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։ Քննությամբ պարզվել էր նաև հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով, քննության տվյալներով, լքել էր ՀՀ տարածքը և գտնվում էր Վրաստանում։ Վերջինիս նկատմամբ ևս հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կայացվել էր նրան ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էր Ոստիկանությանը։ Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի նշված հինգերորդ անդամը սեպտեմբերի 16-ին հայտաբերվել է Հայաստանում՝ Բագրատաշենի անցակետում, և ձերբակալվել։ Բացի այդ, իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հանդամիջյան ճանապարհին հայտնաբերվել է նաև BMW մակնիշի այն ավտոմեքենան, որով հանցավորների կողմից առևանգվել է 55-ամյա տուժող կինը։ Ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության, ճանաչվել իրեղեն ապացույց և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ակտիվ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի այլ անդամների առկայությունը և դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։ |
Հայտնի է՝ երբ կվերականգնվի Մալաթիա-Սեբաստիայի, Աջափնյակի ջրամատակարարումը (տեսանյութ)
1800:06«Հեզբոլլահը» շուտով ռազմական գործողություն կսկսի Իսրայելի դեմ. #Haaretz
36Երեկ, 23:54Փեյջերներում տեղադրված յուրաքանչյուր լիցքի զանգվածը չի գերազանցել 20 գրամը
45Երեկ, 23:36Ինչպե՞ս են պայթել փեյջերները և արդյո՞ք հնարավոր է նույն կերպ պայթեցնել սմարթֆոնները
86Երեկ, 22:24ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, թե ինքը սատանիստ է
84Երեկ, 21:18«Լիբանանում կատարվել է պատմության ամենաֆիզիկական քիբերհարձակումը». Վահրամ Մարտիրոսյան
69Երեկ, 20:54