«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան
«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից մեկն է։ Որովհետև բոլոր այն չորս անձինք, ովքեր Պրահայում ստորագրել են հոկտեմբերի 6-ի հայտարարությունը, որով Արցախը հանձնվել է Ադրբեջանին, հայ ժողովրդի պատմության թշնամիներն են։ Նրանք են՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Էմանուել Մակրոն»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Ընդ որում, ի տարբերություն Ալիևի, մյուս երեքն օրենք են խախտել։ Որովհետև 2017-ին եղել է Հայաստանի և Եվրոմիության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի, ԵՄ խորհրդարանի և Ֆրանսիայի խորհրդարանի կողմից։ Այդ համաձայնագրում կա կետ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, և որը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։ Այսինքն, Մակրոնը, այդ փաստաթուղթը ստորագրելով, խախտել է իր երկրի խորհրդարանի և իր անդամակցությամբ միջազգային կազմակերպության խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթի դրույթները»,- նշել է Ղազարյանը։ |
«Միևնույն է՝ Ադրբեջանի հիմնական դաշնակիցը քեզ դիտարկում է՝ որպես առևտրի միջոց». Արամայիս Աղաբեկյան
89Երեկ, 19:30«Սա մտածված ու ծրագրված ստոր քաղաքականություն է». Նաիրա Զոհրաբյան
97Երեկ, 17:54«Նման քայլերը կարևոր են»․ Սուրեն Սարգսյան
93Երեկ, 17:24«Թշնամին ակտիվ աշխատում է՝ աշխարհին ցույց տալու, որ հայը մոռացել է Արցախը»․ Հրանտ Ավետիսյան
87Երեկ, 17:12«Մահափորձի «սցենարը» կարծես գրված լինի Հոլիվուդում»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 16:24«Դա քաղաքական հեռահար նպատակ էր հետապնդում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
106Երեկ, 15:54