Նախարարը՝ 10-րդ դասարանի «պատմություն» առարկայի ուսուցման նոր ձևաչափի մասին
![]() «Մենք իրականացրել են դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթներ, և բոլոր այն ուղղություններով որով ունենք երաշխավորված դասագրքրեր, բոլորը տպագրվել են։ 10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, նախորդ տարվա գրքերը կօգտագործվեն»,-ընթացող ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մենք ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն և ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով, երկուսը 7-րդ և 8-րդ դասարանների «թվային գրագիտություն» առարկայի դասագրքերն են, մյուսը՝ պատմության10-րդ դասարանի դասագիրքն է։ Վերջինիս դեպքում, քանի որ չունենք երաշխավորված դասագիրք, որոշել ենք գնալ այն ձևաչափով, որն ուզում ենք փորձարկել ավագ դասարաններում։ Մենք ուզում ենք ավագ դասարաններում մեկ դասագրքին կառչած լինելու սկզբունքից հետ գնալ։ Մեր պատմության ուսուցիչների հետ վերապատրաստումներ են ընթանում, նրանց տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, սովորում են՝ ինչպես կարելի է առարկան դասավանդել տարբեր նյութերի միջոցով։ Երբ ասում ենք կօգտագործվի թղթապանակ, նկատի ունենք տարբեր ուսումնական նյութերի հավաքածու, որը կրթական բառապաշարի մեջ կոչվում է «թղթապանակ»։ Այդ ուսումնական նյութերի հավաքածուի միջոցով, թեմատիկ պլանավորմամբ, ուսուցիչները կանցկացնեն դասերը»,-մանրամասնեց Անդրեասյանը։ |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
17526.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
19125.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21122.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16120.07.2026, 14:12
