«ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է կոպիտ խախտումներով»․ Էդգար Ղազարյան
Ընթանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Թեկնածուներից Էդգար Ղազարյանը քիչ առաջ իր էջում գրել է․ «ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է ՀՀ օրենսդրության և ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպիտ խախտումներով։ Խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Հանրապետության նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում ապահովել նիստի և քվեարկության օրինական ընթացքը»։ Հիշեցնենք՝ մյուս թեկնածուներն են՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի նախկին ռեկտորը Դիանա Գալոյանն էր, ով հրաժարական էր ներկայացրել այս տարի գարնանը։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |
«Սա պետության չգոյության արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
7600:36«Մոտ 2 միլիարդ դրամ է տրամադրվել ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8700:00«Բոլորը պատասխան են տալու»․ Կարեն Ղազարյան
86Երեկ, 23:12«Ապրի ՔՊ-ն՝ չի դավաճանում ոչինչ չանելու սկզբունքին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
96Երեկ, 23:00«Քաղաքն էս վիճակին հասցնողների հրաժարականից դեռ տեղեկություն չունեմ»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
92Երեկ, 22:42«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30