Ոստիկանապետի որդին պարզաբանում է իր մասին տարածված լուրերը․ «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին «Հետք»-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետք»-ը պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետի որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ -Պարո՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 5-ին բացահայտվեց, որ Դուք զավթել եք Շենգավիթի ոստիկանության կայանատեղին, ինչպե՞ս եք հաջողեցրել ոստիկանությունից տարածք վերցնել: -Նախ, ևս մեկ անգամ կրկնեմ, որ նշված տարածքը ոստիկանության տարածք չի եղել. եթե դա լիներ ոստիկանության ենթակայության ներքո, ապա այն վաճառելու իրավունք կունենար պետական գույքի կառավարման կոմիտեն, ոչ թե քաղաքապետարանը։ Այստեղից հետևություն, որ տվյալ հողատարածքը եղել է համայնքային սեփականություն, որի սեփականատերը տվյալ ժամանակահատվածում եղել է համայնքը և համայնքի ավագանին։ Իսկ ես տարածքի աճուրդի մասին տեղեկացել եմ քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունից, որին կարող էին ծանոթանալ բոլորը: Օրենքով սահմանված բոլոր կետերը պահպանելով՝ մասնակցել եմ աճուրդին և գնել այն։ -Աճուրդին միայն Դո՞ւք եք մասնակցել։ -Ոչ։ Միայն ես չեմ մասնակցել։ Այն մարդիկ, որոնք ինձ պես տեղեկացել են աճուրդի մասին, նրանք նույնպես մասնակցել են։ Դուք՝ որպես լրատվամիջոց, ունեք բոլոր լիազորությունները՝ կադաստրի կոմիտեից հարցում անելու և ստանալու հողի հետ կապված բոլոր արխիվային գործերը։ Կարող եք տեսնել նաև թե, որ կայքով, որ թերթի միջոցով է տեղադրվել հայտարարությունը, նաև կտեղեկանաք, որ աճուրդում ես միակ մասնակիցը չեմ եղել։ -2015 թվականին բավականին երիտասարդ եք եղել, ինչպե՞ս է ստացվել, որ այդքան գումար եք աշխատել ու տարածք գնել քաղաքապետարանից, հետո էլ՝ շինություն կառուցել։ -Նախ, նշեմ, որ ես վաղ հասակից զբաղվել եմ անհատ ձեռնարկատիրությամբ, նաև գյուղատնտեսությամբ, և գումար եմ վաստակել։ Այդ ժամանակ պետական որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Ինչ վերաբերում է շենքը կառուցելուն, ապա շինությունը կառուցել եմ բանկից ստացված վարկի միջոցով։ Մինչ օրս էլ վճարումներ եմ կատարում, մարում եմ վարկը։ -Ասում եք, որ ոստիկանության կայանատեղի չի եղել այդտեղ, իսկ որպես ի՞նչ էր ծառայում այդ հողակտորը: -Կրկնում եմ՝ դա համայնքի տարածք է եղել, որը օրենքով սահմանված կարգով դրվել է աճուրդի։ Իսկ հարակից տարածքը եղել է աղբանոց, ինքս ձեռնարկել եմ և մաքրել տարածքը աղբից, դրանից հետո դիմել եմ քաղաքապետարան և օրինականացրել այն։ -Հարգելի՛ լրագրող, այսօր հրապարակված հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս, քան թե իմ անունը։ Այսինքն՝ հոդվածի թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս։ Պարզից էլ պարզ է, որ նրա մասնագիտական գործունեությանն էր առնչվում: Ինձ զանգահարած լրագրողին ես հանգամանալից ներկայացրել եմ ամենը, բայց, ցավում եմ՝ իմ ոչ բոլոր պնդումներն ու պարզաբանումներն են հրապարակվել։ Եվս մեկ անգամ և վերջին անգամ եմ ասում՝ հայրս՝ Արամ Հովհաննիսյանը, որևէ ներգրավվածություն չունի իմ կողմից նշված հողակտորը գնելու գործընթացին։ Հայտարարությունը ես եմ տեսել մամուլում, որոշել եմ գնել։ Այդ ողջ գործընթացը եղել է օրենքի սահմաններում։ Սահմանափակվե՛նք այսքանով»: |
«Սա պետության չգոյության արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
7600:36«Մոտ 2 միլիարդ դրամ է տրամադրվել ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8700:00«Բոլորը պատասխան են տալու»․ Կարեն Ղազարյան
86Երեկ, 23:12«Ապրի ՔՊ-ն՝ չի դավաճանում ոչինչ չանելու սկզբունքին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
96Երեկ, 23:00«Քաղաքն էս վիճակին հասցնողների հրաժարականից դեռ տեղեկություն չունեմ»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
92Երեկ, 22:42«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30