«Նիկոլ Փաշինյանը տիեզերական մասշտաբի սուտ է ասել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը տիեզերական մասշտաբի սուտ է ասել՝ հայտարարելով․ «Ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր»։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի տարածքները, կադաստրից տրված, սեփականության իրավունքի վկայական ունեցող թվով 58 հողատարածք, չգիտեմ ինչի դիմաց, անօրինական կերպով, հանձնել է Ադրբեջանին, որի հետևանքով նորակառույց դպրոցը սահման դարձած պատից մոտ 40 մետր հեռավորությամբ է գտնվում, Նիկոլ Փաշինյանը անպատասխանատու կերպով ասել է, թե երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։ Ես բազմիցս եղել եմ Կիրանցի դպրոցի նախկին շենքում, որը վթարային էր, սակայն այդ շենքից (մինչև Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելը) Ադրբեջանի հետ սահմանը կիլոմետերով հեռու էր։ Նիկոլ Փաշինյան, եթե Կիրանցի նորակառույց դպրոցում լիովին անվտանգ է, ինչու էիր առաջարկում ադրբեջանական զինուժի տեսադաշտից այն ծածկելու համար դպրոցի առաջ ծառեր տնկել։ Եթե Կիրանցում այդքան անվտանգ է, բարձրաստիճան ՔՊ-ականների երեխաներին ուղարկիր Կիրանց, Ադրբեջանի սահմանից 40 մետր հեռավորությամբ սովորելու»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
