Ի՞նչ է որոշելու դատարանն այսօր․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կվճռվի համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը։ Պրոբացիայի ծառայությունը, հիշեցնենք, դիմել է դատարան՝ ազատազրկման հետ կապ չունեցող նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Ըստ ուժի մեջ մտած դատավճռի՝ Առուշանյանը զրկվում է համայնքապետի պաշտոնից և ևս 5 տարի չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքապետը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու 14 անդամներ նիստում միաձայն արձանագրել էին, որ անհնարին է դատարանի պահանջը կատարելը, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում այդ հիմքով համայնքապետի պաշտոնանկություն։ Ուստի Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով Մանրամասները՝ թերթի համարում: |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42