ԵՊՀ-ից պարզաբանում են` ինչու են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները հեռացվել
![]() ԵՊՀ դասախոսներ Աբրահամ Գասպարյանը և Մենուա Սողոմոնյանը քաղաքական դրդապատճառներո՛վ չեն ազատվել պաշտոնից: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը՝ հավելելով, որ նրանց հետ աշխատանքային պայմանագիրը լրացել է և այլևս չի երկարաձգվել: Հիշեցնենք, որ ԵՊՀ դասախոս Աբրահամ Գասպարյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։ Նա նշել էր, որ պատճառը քաղաքական է։ «Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու և իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում»,- գրել էր նա: Նախօրեին էլ Մենուա Սողոմոնյանն էր հայտնել, որ իրեն աշխատանքից ազատել են և այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում: Նա հավելել էր, որ ինքը պայքարելու է այս որոշման դեմ։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
