Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել». Արթուր Գևորգյան

175
Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ., 02:12
«Ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել». Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս գիտելիքի օրվա կապակցությամբ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել։
Ինչպե՞ս ուրախանալ, երբ դասագրքերից 3-ը հայ դպրոցականը չունի։
Երբ 2011 թվի մարդահամարի տվյալներով ունենք 5 տոկոս տարրական դպրոց չվերջացրածներ (տրանսլիտով հայերեն գրողներն էդ ամբոխն է):
Երբ 36 տարվա մեր երկիրդ պաշտպանող ռազմարդյունաբերություն չունես։
Երբ հող ես կորցրել։
Զավակներիդ մորթել են ու էդքան ուղեղ, խելք չես ունեցել մորթողին պատերով տալու համար։
Էդ ինչպե՞ս ուրախանալ, երբ աշխարհի ոչ մի ցուցանիշով առաջինը չես։
Անգամ կարտոֆիլի սպառման սանդղակում։
Եվ էսքանից հետո ինչքա՞ն երեսպաշտ պիտի լինել, որ ծամածռվելով շնորհավորանք գրել։
Վաղը տղաս առաջին դասարան է գնում ու վաղը միայն այդ երեխեքն իրավունք ունեն ուրախանալու ու իրար շնորհավորելու:
Աստված տա՝ ևս մեկ կորսված սերունդը չդառնան»։

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան