«Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա». ԿԳՄՍ փոխնախարար
![]() Այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքեր չեն լինի։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նրա խոսքով՝ հանրակրթական բոլոր դպրոցներին ԿԳՄՍՆ-ն արդեն շրջաբերական է ուղարկել։ «3 առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են։ Մասնավորապես չունենք դասագրքեր «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 7-րդ և 8-րդ դասարանների համար։ Մեկ դասագիրք էինք ստացել նույն հեղինակից, որը նույնիսկ լրամշակումից հետո հնարավոր չեղավ երաշխավորել, որովհետև միավորները բավական ցածր էին։ Այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպենք Տավուշում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ Նոր մրցույթ արդեն հայտարարել ենք, հույս ունենք՝ առաջիկայում դասագիրք կունենանք։ Դասագիրք չունենք նաև 10-րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից»,- ասել է Սվաջյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունը հատուկ վերապատրաստում է կազմակերպել «Հայոց պատմություն» առարկան 10-րդ դասարանում դասավանդող 1500 ուսուցիչների համար։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
