13 առարկաներից ամբողջ ուսումնական տարվա ընթացքում դասագրքեր չեն լինելու
![]() Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «168»-ի հետ զրույցում անդրադարձել է հանրակրթական դպրոցներում այս տարի դասագրքերի հետ կապված հարցին՝ շեշտելով, որ այս տարի դասագրքերի վերաբերյալ մրցույթը մի քիչ ավելի շուտ է տեղի ունեցել, այդ պատճառով էլ էական ուշացումներ չեն լինի։ «Դասագրքերի մեծ մասը դպրոցներում ստացել են, ամբողջությամբ ստացել են, թե ոչ, չեմ կարող ասել, երեկվա դրությամբ՝ դեռ չէին ստացել։ Այս տարվա խնդիրն այն է, որ 13 առարկաներից ամբողջ ուսումնական տարվա ընթացքում դասագրքեր չեն լինելու։ Նախորդ տարի այդ գրքերի թիվը 11 էր, այս տարի՝ 13։ Այդ գրքերից 5-ը 10-րդ դասարանի համար է, կան գրքեր, որոնք շատ տարբեր են։ Սա մեծ թերություն է, լուրջ խնդիր։ Այդ դասագրքերը չկան, քանի որ մրցույթ եղել է, սակայն կա՛մ մրցույթին չեն դիմել, կա՛մ դիմել են ու չեն անցել: Ինչ վերաբերում է արդեն տպագրված դասագրքերին, դրա մասին առաջիկայում պետք է խոսեն ուսուցիչները»,- տեղեկացրել է Սերոբ Խաչատրյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
