«Արդյո՞ք Ֆրիկն ուսանել է Գլաձորում». Կարեն Մաթևոսյան
![]() Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրելԱրդյո՞ք Ֆրիկը, որը մեր միջնադարյան գրականության մեջ սոցիալական, քննադատական սուր բովանդակությամբ գործեր գրած ամենահայտնի բանաստեղծն է, ուսանել է Գլաձորում։ Ժամանակին այդպիսի ենթադրություն է արել Գարեգին Հովսեփյանը (նշանավոր հայագետ և Կիլիկիո կաթողիկոս), որի համար հիմք է ծառայել Ֆրիկի գործերից մեկի վերնագրում եղած նշումը, թե այն գրել է «ի վանս բանասիրաց», որն ուսումնասիրողը նույնացնում է Գլաձորի հետ (Խաղբակեանք... Բ. հրատ., էջ 256)։ Պետք է ասել, որ Գլաձորի ուսուցչապետ Եսայի Նչեցին 1297 թ. մի նամակի տակ ստորագրելով՝ իր մասին գրում է. «Ես Եսայի՝ կրտսեր բանասիրաց…»։ Այդպես է իրեն կոչում նաև Գլաձորի հաջորդ ուսուցչապետ Տիրատուր Կիլիկեցին. «Ես՝ յետինս ի բանասիրաց՝ Տիրատուր»։ Իսկ գլաձորցի գրիչ Հունանն իր մասին ասում է «ես՝ յետինս ի յաշակերտս բնասիրաց...»։ Այս վկայությունները համոզում են, որ Գարեգին Հովսեփյանի ենթադրությունը ճիշտ է։ Աղբյուրը` Կարեն Մաթևոսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
