Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է»․ Նիկոլ Փաշինյան

308
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 12:00
«Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:
Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով և ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան